Սարիկը հայտարարում է, թե Գյումրիում տեղի ունեցողի հետ ինքը կապ չունի։ Զավեշտալին այն է, որ այս անկարող թեկնածուն, որքան էլ տարօրինակ հնչի, այս անգամ մի բան ճիշտ է ասում։
Գյումրիում ընդդիմության պայքարը վաղուց դուրս է եկել անձնական կամ կուսակցական մրցակցության շրջանակներից։ Այժմ պայքարը միանշանակ ուղղված է ոչ թե Սարիկի կամ քպ-ի, այլ՝ ամբողջ իշխանական համակարգի դեմ։ Այն համակարգի, որը ուժային կառույցների, վարչական ռեսուրսների և քաղաքական հետապնդումների միջոցով փորձում է ճնշել ազատ կամարտահայտումը։
Հ.Գ. «Քաղաքացիական պայմանագիր»-ը դարձել է պարտության խորհրդանիշ։ Որքան էլ կեղծեք, վախեցնեք, հետապնդեք կամ դատեք՝ արդյունքը նույնն է։ Դուք պարտվել եք՝ գաղափարապես և քաղաքականապես։
Возможно, это изображение 1 человек и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել