«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին  ձերբակալված են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել է, որ ինչ-որ քրեական գործեր են սարքում հոր, տղայի վրա:

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողներին ասել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշում կա՝ կապված Մարտուն Գրիգորյանի հոր և որդու ձերբակալության հետ․

«Ծանոթացանք որոշմանը։ Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանն այս պահին տանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրենք, որ ոստիկանությունը պետք է իրեն ձերբակալի։ Հայրը գալիս է այստեղ՝ ներկայանալու ոստիկանությանը։ Որդին՝ Կարեն Գրիգորյանն այս պահին այստեղ է»,- ասել էր փաստաբանն ու նշել, որ գործը վերաբերվում է  ենթադրյալ նախընտրական քարոզչության ընթացքում ինչ-որ խոստումներ տալուն, ընտրակաշառքներ բաժանելուն։

«Որոշումներից հստակ չէ, թե ինչ փաստական հանգամանքներին է վերաբերում, ընդհանուր ձևակերպումներ են, դրա շրջանակում երկու անձ մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամաբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար»,-ասել էր Բաբայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել