Երեկ ԱԺ-ում Նիկոլը հերթական անգամ ի ցույց դրեց իր այլայլված պսիխիկայի իրական վիճակը՝ անելով այնպիսի հայտարարություններ, որոնք հատուկ են բացառապես փաստաթղթավորված գժերին: Ինչո՞ւ, ո՞րն էր սրացումների պատճառը:

Պատճառն այն է, որ Նիկոլի վիճակը ոչ միայն արտաքին ճակատում, այլև ներսում հույժ աննախանձելի է. մի կողմից՝ Իլհամն է Նիկոլի վզին դրել, և վզին դրածի կարգավիճակից Նիկոլը չի կարողանում որևիցե կերպ ազատվել, մյուս կողմից, որ հատկապես ցավոտ է Նիոլը տանում, սեփական իշխանության վիճակն է, որ ոչ միայն հույժ երերուն է դարձել, այլև ամեն րոպե սպառնում է Հակոբյան Աննայի գլխին փլվել: Ահա սա է Նիկոլին հունից հանել:

Մի շատ տրիվիալ հարց՝ եթե Նիկոլն այդքան ինքնավստահ է բանավեճի հարցում, ի՞նչն է նրան խանգարում ասենք Արմեն Աշոտյանի հետ մի բանավեճ կազմակերպել նույն Հ1-ի Պետիկի եթերում: Դրա փոխարեն Նիկոլն Աշոտյանին օրենքի ուժով զրկել է արտահայտվելու ազատ իրավունքից, որ հանկարծ հասարակությունը ոչ մի բան չջոկի: Համարում է, որ իր կարգավիճակն այնքան բարձր է, որ չի կարող իրեն թույլ տալ Աշոտյանի հետ ուղիղ եթերում չափվե՞լ, թող իր թիմից մեկին հրահանգի փոխարինել իրեն: Դա էլ չի անում, բայց փոխարենն ԱԺ ամբիոնից ասում ու անում է բաներ, որոնք բացի ցավից այլ բան առաջ չեն բերում. ցավալի է, երբ երկրիդ վարչապետը մոլագար մեկն է՝ հոգեխանգարմունքի վերջին խազը գերազանցած,որ պարբերաբար հունից դուրս գալով՝ սեփական վիճակն է ի ցույց դնում աշխարհին՝ Հայաստանի վարկը զրոյացնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել