Գյումրու դեպքերով խուզարկությունները կատարվել են Հակակոռուպցիոն Կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում և կան ձերբակալված անձինք, Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ինչպես նաև տեղեկացրին, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն:

Tert.am-ի տեղեկություններով, ձերբակալված է առնվազն հինգ անձ: Նրանք «Մայր Հայրենիք» և «Մեր քաղաքը» դաշինքներից են:

Հիշեցնենք, որ այսօր «Մայր Հայաստան» դաշինքը տեղեկացրել էր, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվում են նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել