
Շատ կարևոր որոշում պետք է կայացնի ԱԺ-ն, ինչքան էլ պարոն Կոնջորյանը քննադատում է ընդդիմադիր գործընկերներին, որ նրանք ինձ որպես տաշեղ օգտագործում են, համաձայն եմ, բայց ոչ թե տաշեղ։ Այս մասին Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ ասաց Աղազարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթին:
«Այդ վիրավորական բառի համար հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը։ Ի՞նչ է ասում Արծվիկ Մինասյանը. ասում է՝ տիկի՛ն դատախազ, Դուք գործը տանում եք դատարան, այս մարդուն միանգամից տանում եք դատարան որ միանգամից որոշում կայացնեք և մանդատից զրկե՞ք: Դա, իհարկե, չի նշանակում, որ ես՝ որպես Հովիկ Աղազարյան, պարտվում եմ, որովհետև ես մանդատիցս չեմ հրաժարվում, ինձ զրկում են։ Շնորհակալ եմ պարոն Արծվիկ Մինասյանին՝ ճիշտ մեկնաբանելու համար։ Էհ, զրկում են, թող զրկեն, աշխարհը չքանդվեց։
Այստեղ ասում են՝ ի՞նչ է եղել, թող հնարավորություն տանք իրավապահ մարմինները քննություն կազմակերպեն և պարզեն` որն է ճիշտը, որը ճիշտ չի, բայց այդպես է:
Իմ անձնական վերաբերմունքը պարոն Կոնջորյանի նկատմամբ խիստ դրական է, ի տարբերություն որոշ մի քանի հոգու, բայց, ես կարող եմ քֆուր ուտել, Դուք կարո՞ղ եք երդվել, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դտախազին: Կարո՞ղ եք երդվել, դե կերդվեք հարմար պահի»։