
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ` Մեհրիբան Ալիևայի հետ մեկնել է օկուպացված Արցախ: Նրանք, մասնավորապես, մասնակցել են Ակնայի շրջանի գյուղերից մեկի բացմանը։
Նրանք ծանոթացել են այստեղ կատարված աշխատանքներին, բացել տեղական գործադիր կառույցների համար կառուցված բազմաֆունկցիոնալ վարչական շենքը, մանկապարտեզի և դպրոցի շենքերը, հանդիպել նոր տներ տեղափոխված բնակիչների հետ և նրանց նվիրել բնակարանների բանալիներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել