ՌԴ-ում անօրինական կերպով գտնվում է շուրջ 640,000 օտարերկրացի, որոնք ներառվել են ՆԳՆ վերահսկվող անձանց ռեգիստրում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Միխայիլ Միշուստինը:

«2025 թվականի փետրվարից այս մասին շատ է գրվել ու խոսվել, ներդրվել է վերահսկվող անձանց ռեգիստրը: Սա Ռուսաստանում անօրինական գտնվող օտարերկրացիների տվյալների բազան է: Այստեղ, ինձ թվում է, մեր ՆԳՆ-ն նույնպես հիանալի աշխատանք է կատարել. սահմանափակումներ են մտցվել երկրում անօրինական բնակվող միգրանտների համար: Այնտեղ ընդգրկված է եղել մոտ 640 հազար մարդ», - ասել է վարչապետը։

Նա հիշեցրել է, որ փետրվարից Ռուսաստանի Դաշնությունում գործում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Նման անձինք պետք է օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 30-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել