Վարդենիս այցելած Հակոբյան Աննան փորձել է տպավորություն ստեղծել, թե իր կրթարշավն իբր այնքան է հաջողել, որ մարդիկ սկսել են մեկը մյուսին քարոզել իր կողմից պրոպագանդվող գաղափարները. Աննայի հետ հանդիպմանը ներկա է գտնվել 450 հոգի, որոնց մի մասը՝ Գեղարքունիքի այլ համայքների ներկայացուցիչներ, հիմնադրամի էջերում տեսած հայտարարությունից հետո էին որոշել միանալ հանդիպմանը։ Շատերը պատրաստակամություն են հայտնել՝ մասնակցելու շարժման առաջիկա միջոցառումներին և նախաձեռնություններին։ «Հատկանշական էր, որ ներկա ձեռներեց կանանցից մեկը, ոգեշնչվելով շարժման գաղափարներից, ցանկություն հայտնեց տարածել այն գյուղաբնակ կանանց շրջանում»,-տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի կայքէջում զետեղված պրոպագանդիստական բովանդակություն ունեցող տեսքտից:

Աննան ակնհայտորեն ամեն ինչ արել է՝ ճոխացնելու այս միմոսությունը: Զոռով-շառով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ մի քանի հարյուր հոգու իրար գլուխ են հավաքել, ու Աննան սկսել է մարդկանց ծաղրել: Թե ինչեր է նա այնտեղ դուրս տվել, միայն երևակայել կարելի է՝ հաշվի առնելով տխուր պրակտիկան:

Անիմաստ «դասախոսություններ» կարդալու փոխարեն Աննան լավ կաներ, եթե տեղացիներին պարզաբաներ, թե ինչ են այս տարիներին արել՝ վարդենիսցիների կյանքը բարելավելու ուղղությամբ ու ինչ են պլանավորում անել առաջիկայում՝ հաշվի առնելով փաստը, որ Գեղարքունքի մարզի ազգաբնակչության եկամտի հիմնական աղբյուրներն են Սևանի սիգն ու խոպանը:

Սա ձեռառնոցի է, որին մեղսակից են նաև բոլոր նրանք, ովքեր պարում են Աննայի դուդուկի տակ՝ չիմանալով գլխի գալիքը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել