
Սովետական տարածաշրջանում Ռուսաստանի դերը ուժեղացնելու հնարավորությունը բաց է թողնվել։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Օսլոյի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (PRIO) հետազոտող պրոֆեսոր Պավել Բաևը:
«Այն ժամանակաշրջանում, որը նախորդել է Ուկրաինայում պատերազմին, մի միտում սկսեց հայտնվել, որ Ռուսաստանը նահանջում էր Թուրքիայի ճնշման տակ: Այս միտումը սկսվել է Լիբիայում 2019 թվականին, երբ Վագների խումբը կանգնեցրեց իր հարձակումը Տրիպոլիում և Էրդողանի բանակցությունները Սիրիայում հրադադարի մասին նշանակում էին, որ Իդլիբը հասանելի չէ Ռուսաստանին:
Այդ միտման ամենաուժեղ արտահայտումը Կովկասում պատերազմն է 2020 թվականին, որը բավականին շոկային էր Ռուսաստանի համար, թե ինչքան արագ էր այն զարգանում, թե ինչքան մեծ էր Թուրքիայի որոշիչ դերը այդ պատերազմի ավարտելու մեջ:
Այդ երկու առաջնորդների հարաբերություններն ունեին իրենց լավ և վատ պահերը, բայց Ռուսաստանի նահանջը Թուրքիայի ճնշման տակ, իմ կարծիքով, պետք է միանշանակ հաշվի առնենք մինչև Ուկրաինական պատերազմի սկիզբը»,- հայտարարեց փորձագետը:
Նա հավելեց, որ Ուկրաինական պատերազմի արդյունքում էապես նվազել է Ռուսաստանի հնարավորությունը՝ իր ուժը տարածելու Կովկասյան տարածաշրջանում: