
Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի` առաջին պլան բերելով ոչ միայն քպ հնամաշ ու վաղուց ոչ պիտանի դեմքերին, այլ նման դեպքերի համար նախատեսված «տշված» վարձկաններին:
Սրանց բոլորի նպատակն է` վարկաբեկիչ ու կեղծ տեղեկություններով տեղեկատվական դաշտը հագեցնելը, որով փորձում են քողարկել իրենց «բազմակուսակցական» անցյալի տեր, դեմք չունեցող և բացառապես Փաշինյանին ծառայություն առաջարկող թեկնածուին:
«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին, որովհետև ով ներկայանում է Փաշինյանի կամ քպ-ի անունից, առաջին հերթին կիսում է օրվա իշխանության ուրացման, հանձնողական, դավաճանական քաղաքականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=9515888828476550&id=100001665835935&mibextid=wwXIfr&rdid=PFSN2KVig79gqiHp#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել