Կառավաության նիստում Նիկոլը կոչ է արել` նոր թափ հաղորդելու Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը. զարմանքով ու զայրույթով արձանագրել է, որ կան քրեական գործեր, որ 2018-ից աղմուկ-աղաղակով հարուցվել են, բայց արդյունք չեն տվել։ «Ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի: Անթույլատրելի է, որ կարող է դեպք լինել, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու քրեական գործի մասին հիշենք 5-ից 12 տարի հետո, պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է»,-հայտարարել է Նիկոլը՝ հավելելով, որ թեպետ Կառավարությունն ու ժողովուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի ու էական ներդրում են արել, սակայն այն օպերատիվ չէ:

Նիկոլը Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահ է նշանակել այն բանից հետո, երբ 2024-ի նոյեմբերի 20-ին կոմիտեի նախկին նախագահ Խաչատրյան Սասունի դիմումը Կառավարության կողմից հաստատվեց. Նահապետյան Արթուրն է այսուհետ զբաղվելու Նիկոլի հանձնարարականների կատարմամբ:

Առավել քան ակնհայտ է, որ Նիկոլի հայտարարությունները ունեն քաղաքական դրդապատճառներ, քանի որ նոր ընտրություններին ընդառաջ Նիկոլը խնդիր ունի՝ հանրության մոտ թարմացնելու հեղափոխականի իր երբեմնի կերպարը, և քանի որ այդ անելու համար լավագույն ճանապրհն այսպես ասած նախկինների վրա գործեր «կարելն է» ու նրանց որպես թալանչի մատուցելը, Նիկոլը որոշել է նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքներին:

Բացի տպավորություն թողնելը Նիկոլը նաև խնդիր ունի՝ չեզոքացնելու իր քաղաքական օպոնենտներին: Քանի որ կարծում է, թե ընդդիմադիրներն էլ են իր պես նյութապաշտ ու վախկոտ, ուստի հույս ունի, որ կոմիտեն կօգնի՝ կառավարելի պահելու ընդդիմությանը: Գուցե կա որոշակի ընդդիմադիր սեգմենտ, որի համար Նիկոլի ֆինտուֆլյուշկեքը կարող են զսպիչ գործոն լինել, բայց այն հատվածը, որն իսկապես գաղափարական պայքարի ու հակասության մեջ է ՔՊ-ի հետ, թքած ունի Նիկոլի «ստռաշիլկաների» վրա ու պատրաստ է՝ գնալու մինչև վերջ, ինչը բազմիցս է ապացուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել