Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այս մասին է պարզ է դառնում Sputnik Արմենիայի հարցմանը ՀՀ ԱԳՆ–ի պատասխանից։

Մենք ԱԳՆ-ին խնդրել ենք տեղեկություն տրամադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանին Անիի կամրջի վերականգնման նախագծի ներկա փուլի մասին։ Նաև հետաքրքրվել ենք, թե ինչ քայլեր են արվել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցման վերականգնման ուղղությամբ։

«Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում հանրությանն իրազեկում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում զարգացումների վերաբերյալ», - ասված է գերատեսչության պատասխանում:

Նշենք, որ չի աշխատում նաև «Մարգարա» անցակետը, որտեղ Հայաստանի իշխանությունները վերջերս էքսկուրսիա էին կազմակերպել թուրք լրագրողների համար:

Երևանն ու Անկարան պայմանավորվել են այն բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռևս 2022 թվականին, սակայն «Մարգարան» շարունակում է փակ մնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել