ՔՊ-ական «Միլիցա Արմենը» ձայնի խրոխտ տոնայնությամբ ընդդիմությանը հարց է ուղղել՝ եթե խաղաղության համաձայնագիրը բխում է Արդբեջանի շահերից, և եթե այն իսկապես կապիտուլյացիա է, ապա ինչո՞ւ Բաքուն այն չի ստորագրում: Արմենն ակնկալել է սպառիչ, հոդաբաշխ բացատրություն քննադատներից:

Բացատրում ենք «Միլիցա Արմենին». Բաքուն Հայաստանի դե ֆակտո կապիտուլյացիոն փաստաթուղթը չի ստարագրում, քանի որ շատ ավելիի ակնկալիք ունի: Կապիտուլյացիոն փաստաթուղթը փաստաթղթավորում է Ադրբեջանի ձեռքբերումները, դրանք դարձնում անշրջելի, Հայաստանը դարձնում է հաշմանդամ ինչ-որ գոյանք տարածաշրջանում, սակայն չի ենթադրում ցեղասպանություն: Օրինակ՝ երբ Գերմանիան ստորագրեց անվերապահ կապիտուլյացիա, գերմանացի ժողովուրդը չենթարկվեց ցեղասպանության ու տեղահանման,այլ ըդնամենը տեղի ուենցավ նոր Գերմանիայի ձևավորում: Մինչդեռ թուրքերի նպատակը հայկական էթնոսը ոչնացնելն է այս տարածաշրջանում, խնդիրը ոչ միայն հայկական պետության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական գոյության բացառումն է, ու չնայած Նիկոլի թուղթն այդ վտանգը չի չեզոքացնում, սակայն ցեղասպանություն անելիս թուրքերը ստիպված են լինելու՝ փուլային տարբերակով գնալու, մինչդեռ Իլհամի ու Ակարայի խնդիրը հարցը մեկ զարկով լուծելն է՝ Արցախի օրինակով, իսկ դրա համար պետք է հնարավոչինս ձգձգել փաստաթղթի ստորագրումը, որպեսզի հարմար պահին, որ կարող է ստեղծվել շատ շուտով, լուծվի գերխնդիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել