Armlur.am-ը գրում է․

Վարչական ամբողջ ռեսուրսը և անհասկանալի ծագման գումարները, որոնք այս քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն օգտագործում է, չի խոսում հավասար պայմանների մասին։ Այս մասին «Արմլուր»-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Մնացած ամեն ինչը կերևա մարտի 30-ին։ Ես վստահ եմ, որ չի կարող լինել բանական գեթ մեկ էակ, կապ չունի՝ կլինի գյումրեցի, երևանցի, թե ախուրյանցի, որը չի գիտակցում, թե ինչ է կատարվում ՀՀ-ում վերջին 5 տարիների ընթացքում, եթե նա բանական, արդար, ազնիվ էակ է, ապա չի կարող չունենալ անալիտիկ վերաբերմունք այդ ամենի վերաբերյալ։ Այն, որ Գյուրմրիում շատ լավ հասկանում են, թե ինչ նոր արհավիրքներ կարող է բերել իշխող ուժը, ես նույնիսկ չեմ կասկածում։ Այս խնդիր է, որ այդ կուտակված էներգիան ընդդիմադիր ուժերը պետք է ճիշտ ուղղորդեն»,-ասաց նա։

Այն դիտարկմանը, թե ՔՊ-ն նշում է, որ գյումրեցիներն իրենց կողքին են, Մխիթարյանը հակադարձեց․ «Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիներն այդ երկու ազգությունների հետ կապ չունեն։ Հրճվել բառն իրոք բնորոշ է իրենց, որովհետև մենք տեսել ենք, թե իրենց ինչպես են հրճվում Ցեղասպանության հուշահամալիրում ապրիլի 24-ին։ Էդ հրճվանքը, որն ավելի շատ կենդանական ցինիզմի է նման, իրենց շատ բնորոշ է։ Գյումրեցին նման մարդ չի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել