Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին ու Ադրբեջանից հնչող պահանջներին՝ ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը պնդել է, թե Հայաստանը ոչ մի զիջման չի գնացել, քանի որ համաձայնագրի տեքստում չկա մի բան, որը վերաբերելի է Հաայստանին, բայց վերաբերելի չէ Ադրբեջանին:
Բառիգի հայտարարությունը չափազանց վարդագույն է, կտրված իրականությունից. ոչ միայն համաձայնագրի տեքստն է ամբողջությամբ կազմված ՀՀ կենսական շահեի հաշվին, այլև ոչ ոք չի մոռացել այն, թե ինչպես էր այս ամենից առաջ Նիկոլը Տավուշում զբաղված հողերի հանձնումով, որի արդյոնքում ոչնչացվեցին Հայաստանի ամենաուժեղ, ամենաարդյունավետ բնագծերը: Հիմա եթե պատերազմ սկսվեց, իսկ այն սկսվելու է այսպես թե այնպես, ապա Տավուշի հատվածում ազիկները քայլելով ճեղքելու են պաշտպանությունը: Իսկ Սև լիճն ու Ջերմուկի հատվա՞ծը…
Ինչ վերաբերում է կոնկրետ համաձայնագրին, ապա դա, ըստ էության, Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթղթավորումն է, բայց քանի որ Իլհամի հիմնական նպատակը Երևանն է, նույնիսկ այդ փաստաթուղթը Բաքուն չի ստորագրելու: Ահա սա է իրականությունը, որին հասել ենք Նիկոլի «իրականա Հայաստանի» պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել