Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք ցանկացած պայմանագիր պետք է ներառի Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը, հակառակ դեպքում դա ընդամենը թղթի կտոր կլինի. այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Moderna կենսաքիմիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Վերջինս հիշեցրել է 2023-ին Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին՝ նշելով, որ  հայրենիքից դուրս քշված 120,000 հայերի թվում է իր մտերիմ ընկեր և գործընկեր Ռուբեն Վարդանյանը. վերջինս մի քանի ամիս զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը:

«Մեղադրանքները, որոնք առաջադրվել են նրան մեկ տարվա ձգձգումներից և կալանքի ժամկետների երկարացումներից հետո, ըստ էության, ամեն ինչի մասին են: Փաստորեն, կա 42 մեղադրանք, որոնցից շատերը վերաբերում են մինչև Ղարաբաղ նրա մեկնելու ժամանակներին՝ հասնելով 1980-ականների վերջ, երբ նա Մոսկվայում ուսանող էր: Այսպիսով, սա կեղծ դատավարության և նրան հնարավոր բոլոր մեղադրանքները ներկայացնելու փորձ է։ Նրա դեմ հարուցված քրեական գործը 25,000 էջ է, գրված է մի լեզվով, որը նա չի հասկանում, ընդ որում՝ առանց թարգմանության: Այսպիսով, ըստ էության, նրան առաջադել են մեղադրանքներ, որոնք նա չի հասկանում, բերել են ինչ-որ ապացույցներ, որոնք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից»,- ասել է Աֆեյանը:

Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլի նպատակը կեղծ դատավարությանը մարդկանց ուշադրությունը հրավիրելն է:

Աֆեյանը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնական  երկու հայտարարություն է արել. մեկը, հենց նախագահ Թրամփի գրառումն էր սոցմեդիայում անցած աշնանը, որը պահանջում էր ազատ արձակել հայ քրիստոնյա գերիներին, երկրորդը նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի երեկվա գրառումն էր, որն ըստ էության ուներ նույն բովանդակությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել