Թևանյան Անդոն, որ Գյումրիի ընտրություններում իշխանություններին միակ այլընտրանք է հռչակել իրեն ու իր ուժը, փնովել է մյուս ընդդիմադիրներին՝ հայտարարելով, թե մյուսների հասցեն ու հեռախոսի համարը կա՛մ մասնակիցները թաքցնում են, կա՛մ չունեն, այդ իսկ պատճառով էլ ինքն այդ ուժերին չի դիտարկում որպես այլըտրանք: «Ֆորմալ առումով կարող են իրենք ընդդիմություն հանդես գալ, և ես չեմ ուզում գոնե ֆորմալիզմը կասկածի տակ առնել: Դա, իհարկե, կյանքը ցույց կտա՝ ով ինչպես է իրեն պահելու, մենք Երևանում էլ ենք տեսել, թե ով է իրեն ինչպես պահել…»,-մասնավորապես՝ ասել է Անդոն:

Այստեղ ամենաուշագրավը ոչ այնքան մյուս ընդդիմադիրներին փնովելն է, որքան այն, որ Անդոն կարևոր է համարում այն, թե ով ինչպես է իրեն պահել Երևանում: Անդոն երևի մոռացել է, թե ինչպես էր ինքն իրեն պահում 2023-ի քաղաքական պայքարի ժամանակ, երբ փողոց դուրս եկած հազարավոր մարդկանց թողեց միայնակ ու փախավ «ռայոններ»: Նա դա արեց, որպեսզի հերթական ընդդիմադիր շարժումը մարի-գնա: Ցավոք, մարեց՝ հանգեցնելով հանրության շրջանում մեծ հիասթափության, ընդդիմության վարկանիշի նվազման՝ամրապնդելով Նիկոլի իշխանությունը: Այնպես որ՝ այս իմաստով Անդոն առաջինը պետք է խուսափի Երևանի մասին հիշողություննրից, քանի որ եթե գյումրեցիները հիշեն Անդոյի երևանյան անցյալը, Անդոն ընտրություններին որպես արդյունք 0 կգրանցի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել