Խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար առանցքային գործոններն են. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. այս մասին, apsny.ge-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Նյու Դելիում «Ռայսինգի երկխոսություն 2025» միջազգային համաժողովում։

«Խոսքս փոքր, բայց շատ դինամիկ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի մասին է։ Վրաստանը միշտ աջակցել է իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, և մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ճանապարհը և հայտարարել են խաղաղության պայմանագրի մասին, որը չափազանց կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է նա։

Նա հայտարարել է, որ վերջերս Վրաստանը կրկին գիտակցել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը։ Բոճորիշվիլիի խոսքով՝ այս երեք երկրները Վրաստանի հիմնական գործընկերներն են, և այդ համագործակցությունը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել