Գազայի հատվածին հասցված իսրայելական ավիահարվածների զոհերի թիվը հասել է 342-ի, տեղեկացրել է Al-Masirah-ը։

Հիշեցնենք, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչից հետո ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդին շտապ նիստ գումարել եւ ընդունել բանաձեւ, որն Իսրայելին կպարտավորեցնի «դադարեցնել ագրեսիան»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր հերթին, ասել է, որ հրահանգել է զինվորականներին «կոշտ գործողություններ» ձեռնարկել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ՝ մեղադրելով խմբավորմանը բանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվելու եւ Իսրայելի հրադադարի առաջարկներին չհամաձայնելու մեջ։

«Իսրայելն այսուհետ կգործի ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական հզորության ավելացմամբ»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել