Nokia-650x487

Reuters-ը, հիմնվելով իր վստահելի աղբյուրների վրա, հայտնում է, որ Nokia-ն պատրաստվում է գնել ֆրանկո-ամերիկյան Alcatel-Lucent ընկերությունը: Այս քայլին ֆիննական ընկերությունը դիմել է իր գործունեությունը ընդարձակելու նպատակով: Microsoft-ի հետ գործարքը կնքելուց հետո ֆիննական ընկերությունը կզրկվի իր հասույթի կեսից և այդ նպատակով Nokia-ում փնտրում են զարգացման նոր ճանապարհներ:

Հիշեցնենք, որ Nokia-ն 2012 թվականին արդեն ձեռնարկել էր նմանատիպ փորձ, սակայն Alcatel-Lucent-ը այդպես էլ առաջարկ չստացավ: Ինչ վերաբերում է այսօրվա տեղեկությանը, ապա Reuters-ը հայտնում է, որ գործը դեռ բանակցություններին չի հասել:

Alcatel-Lucent-ը զբաղվում է տելեկոմունիկացիոն սարքերի և համակարգերի մշակմամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերություն վնասներ է կրում` չկարողանալով մրցակցել չինական հսկաների` Huawei և  ZTE-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել