Հիշեցնենք, որ Nokia-ն 2012 թվականին արդեն ձեռնարկել էր նմանատիպ փորձ, սակայն Alcatel-Lucent-ը այդպես էլ առաջարկ չստացավ: Ինչ վերաբերում է այսօրվա տեղեկությանը, ապա Reuters-ը հայտնում է, որ գործը դեռ բանակցություններին չի հասել:
Alcatel-Lucent-ը զբաղվում է տելեկոմունիկացիոն սարքերի և համակարգերի մշակմամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերություն վնասներ է կրում` չկարողանալով մրցակցել չինական հսկաների` Huawei և ZTE-ի հետ: