Ուսումնատենչ մեկն, ուրիշ երկրից գալով Փարիզ քաղաք, ուսումնական մի հաստատություն մտավ, որտեղ աստվածաբանություն էին դասավանդում: Եվ երբ վարդապետի բերանից լսեց կարդացվող այս խոսքը, թե` «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (Մատթ., 22, 37), անմիջապես վերկենալով` դուրս եկավ: Այս տեսնելով` ամենքն էլ զարմացան: Վարդապետը նրան հարցրեց.
– Ի՞նչ եղավ քեզ, կամ ի՞նչ ասվեց, որ դուրս ելար: Պատասխանեց.
– Ոչինչ, բայց մինչև ուրիշ խոսք լսելը, նախ կամենում եմ գործով կատարել լսածս: Եվ ելնելով` կրոնավորների վանք գնաց:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/5380
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել