Թևայան Անդոն պնդել է, թե Գյումրիում ՔՊ-ին միակ իրական օպոնենտը «Մայր Հայաստանն» է՝ գաղափարական, արիալայաին իմաստներով. այն ունի քաղաքական դիմագիծ, որը չի թաքցնում:

Սեփական ուժին որպես միակ ընդդիմադիր նեկայացնող Թևանյան Անդոն արդյոք ծածուկ կերպով հակաընդդիմադիր քարոզ չի՞ տանում. ստացվում է՝ իր հետ համեմատած բոլոր մյուս ընդդիմադիր ուժերը մի տեսակ կիսատ-պռատ են կամ կասկածելի ահայցնքեր ունեն:

Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ ո՞րն է «Մայր Հայաստանի» քաղաքական դիմագիծը, եթե այդ ուժի գլխավոր դեմքը «Դոլար Անդոն» է: Անդոյի քաղաքական դիմագիծը լավագույնս երևաց 2023-ին, Անդոն չի՞ հիշում՝ ինչ պատահեց իր պատճառով ընդդիմադիր շարժմանը, երբ նա հակարծ հայտնվեց «ռայոններում»՝ փողոց դուրս եկած բողոքավորներին թողնելով անգլուխ:

Եթե իսկապես Անդոն ձգտում է թույլ չտալ Գյումրիում ՔՊ-ի հաղաթանակը, ապա քարոզելիս պետք է դրսևորի նրբանկատոթյուն. սեփական ուժին գովելիս մյուսներին սևացնելը կամ փնովելը ընդդիմադիր ճակատին ոչ մի օգուտ չի բերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել