Tert.am-ը գրում է․

Երեկ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ, կա  լավ հնարավորություն, որ այս սարսափելի պատերազմը վերջապես կավարտվի:

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում։

«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի:

Հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ վատ և խոցելի վիճակում: Ես խնդրել եմ Պուտինին խնայել նրանց կյանքը։ Սա սարսափելի կոտորած կլինի, որը չէր տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Աստված օրհնի բոլորին»,-գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել