
Ընդունելով, որ Նիկոլի հետ զուտ հետաքրքրասիրությունից ելնելով ընտրությունների գնալը, դրանց արդյունքում մի կերպ խորհրդարան անցնելը ևս պայքարի միջոց չէ՝ Մուրազի Բորիկը միաժամանակ պնդել է, թե ընտրությունները կարող են դառնալ առիթ՝ Նիկիոլին հեռացնելու համար, ուստտի այս առումով ընտրությունների գաղափարի դեմ պայքարը տրամաբանական չի կարող լինել:
Այն, որ Բորիկն արձանագրում է, որ ընտրությունները զուտ օլիմպիական իրադրաձություն չեն, ուստի դրանց մասնակցելը պետք է իմաստ ու վերջնանպատակ ունենա, արդեն իսկ առաջընթաց է նրա համար: Միևնույն ժամանակ, սակայն, անհասկանալի է ընտրությունները որպես Նիկոլին հեռացնելու միջոց հռչակելը: մասնավորապես՝ հարց է առաջանում՝ այդ ե՞րբ է հնարավոր եղել Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել: 2021-ին կատարվածը բորիկներին դաս չեղա՞վ, թե՞ Մուրազի Բորիկին թվում է, թե Թևանյան Անդոյին սատարողների հանրային վարկանիշը հիմա ավելի բարձր է, քան 2021-ին:
Նիկոլին հեռացնելու մի ձև կա՝ իմպիչմենտը: Եթե իսկապես Բորիկի տերերը ցականում են Նիկոլին ֆուկ անել, ապա պետք է այդ ուղղությամբ կենտրոնացնեն իրենց ջանքերը: Բայց արդյոք մինչև վերջ անկե՞ղծ են, դա է հարցը...