Եվրոպամետ զանգվածին.
Դուք նրանցից էք ովքեր հայ ազգին տանում են թուրքացման: Ձեր նմանների համար մահմեդական թուրքիան, որը իրագործեց ցեղասպանություն, ավելի նախընտրելի է քան քրիստոնյա Ռուսաստանը: Առաջ անցնելով ասեմ որ Դուք այդպես էլ հրաժեշտ կտաք աշխարհին ու կյանքին բայց Հայաստանը թուրքիայի բարեկամ, կամ ռազմավարական ընկեր չէք տեսնի: Ընդհակառակը Դուք դեռ կհասցնեք տեսնել Հայաստանին ու Ռուսաստանին միևնույն Եվրասիական միության մեջ: Իսկ ինչ մնում է Ձեր Եվրոպական գաղափարին որ այս պահին Հայաստանի գլխին թուրքական սպառնալիք չկա ապա չարեչար սխալվում էք, Հայաստանը պատերազմական վիճակում է ադրբեջանի հետ հետևաբար և թուրքիայի հետ: Իսկ վտանգ չկա այն պատճառով որ թուրքերը շան նման վախենում են Ռուսական 102 րդ ռազմական բազայի ներկայությունից;
<Երկրորդ, հայ-ռուսական հարաբերությունները կարող են բարեկամական լինել, եթե հիմնված են իրավահավասարության վրա,>: Հայ ռուսական հարաբերությունները հիմնված չեն իրավահավասարության վրա, այն ունի միակողմանի բնույթ: Կարծես թե Ռուսաստանը պարտավոր է լինելու Հայաստանի ամենամեծ գործատուն, նրա կապիտալով աշխատում է Հայաստանի գրեթե ողջ տնտեսությունը, իսկ փոխարենը ստանում է միայն բամբասանք: Ռուսաստանից տարեկան 1 միլիարդ դոլլար է մտնում Հայաստանի բյուջեն, որը նույնպես հաճելի չե Ռուսաստանի համար, փոխարենը ստանում է նվաստացումներ: Նա պաշպանում է մեր սահմանները իրենց զինվորի կյանքի գնով, փոխարենը ստանում է օկուպանտի կարգավիճակ: Ռուսաստանից տարեկան միլիոնավոր դոլլարների պարտք են վերցվում, փոխարենը տալիս են մի քանի դեն ընկած չաշխատող հիմնարկություններ ու հետո բամբասում թե ինչու ռուսը ետ վերցրեց իր պարտքը: Ահա այսպիսին է իրավահավասարությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև: Էլ չեն ասում որ մեր պատմության մեջ 70 տարի Ռուսաստանը բառիս բուն իմաստով կթան կով էր դարձել մեզ համար, ու էլի արժանանում էր տարբեր տիպի բամբասանքների: Եթե այսպես շարունակվեց Ռուսաստանը ինքը կհեռանա այստեղից թողնելով մեզ մեմ-մենակ թուրքի ու ադրբեջանցու դեմ: Այն ժամանակ երբ Հայը նորից կդառնա թուրքի հպատակը միգուցե այն ժամանակ կգնահատվի Ռուսաստանի ահռելի դերը ազգի փրկման գործում: