Կանադայի ապագա վարչապետ Մարկ Քարնին մարտի 14-ին երդում կտա եւ կղեկավարի կառավարությունը, տեղեկացրել է CTV հռեուստաալիքը։

Նրա տվյալներով՝ արարողությունը տեղի կունենա Օտտավայի ժամանակով ժամը 11:00-ին Կանադայի գեներալ- նահանգապետ Մերի Սայմոնի նստավայրում։ Քարնիի հետ միասին երդում կտան նրա կաբինետի անդամները, սակայն դեռ պարզ չէ, թե ով է ընդգրկվելու դրանում։ Հեռուստաալիքի աղբյուրներն ավելացրել են, որ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական կտա մինչ արարողությունը։

Մարտի 9-ին Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունը նոր ղեկավար է ընտրել Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնիին։ Նա կլինի նոր վարչապետը մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք ներկայում նշանակված են հոկտեմբերի 20-ին։ Հնարավոր է, որ Քարնին կարող է հայտարարել արտահերթ ընտրությունների մասին։ Ավելի վաղ Թրյուդոն հայտնել էր, որ կթողնի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը եւ կհեռանա վարչապետի պաշտոնից, բայց միայն լիբերալների նոր առաջնորդի ընտրությունից հետո։ Թրյուդոն կառավարության ղեկավարն է 2015-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել