Գյումրվա քարոզարշավում հերթական աննախադեպ կրեատիվն է գրանցվել: Բնականաբար՝ կրկին իրանց Սարիկի կողմից: Որ ասում եմ, որ էս մեր ապիի մոտ օբսեսսիա կա Ռուբեն Մխիթարյան / Ruben Mkhitaryanի պահով՝ չեք հավատում...
Ուրեմն, Ռուբոն նախօրեին՝ հերթական հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով դպրոց-սպորտդպրոց-մանկապարտեզների թեմային, ասում է, որ դրանք պետք է անվճար լինեն: Սարիկս էսօր երջանիկ ժպիտով կարճ վիդեո է դնում, որում ասում է, որ....տըդըդըդըդըըըըըմ... մանկապարտեզները պետք է անվճար լինեն: Իրենց թմով քննարկել ու որոշել են:)))
Ժողովուրդ, բայց բոցը էս չի: Քանի Սարիկի պաշտպանները չեն եկել ու սկսել համոզել, որ Ռուբոն Սարիկից մի օր առաջ տված հարցազրույցում գողացել է Սարիկի հաջորդ օրվա խիստ օրիգինալ միտքը և առհասարակ, այսօր հրապարակված վիդեոյի հրապարակման ժանկետը հետ չեն գցել ու անհերքելի ֆոտոշոփային կադրեր բերել ընդհուպ մինչև Սարիկի՝ առաջին ուլտրաձայնային հետազոտությունից, որտեղ կերևա, որ դեռ չծնված, նա արդեն Գյումրիում անվճար մանկապարտեզների թեման էր բարձրացնում, մի ինԾիմ նյուանս պատմեմ...
Ուրեմն, ժող ջան, իրականում Գյումրվա ավագանում ներկայացված «Ապրելու երկիր» կուսակցության անդամները սրանից ամիսներ առաջ հանդես են եկել նման նախաձեռնությամբ: Գիտե՞ք ովքեր են տապալել նախաձեռնության կյանքի կոչումը: Արա, չեք հավատա, բայց զարմանալի զուգադիպությամբ՝ ՔՊն: Էն նույն ՔՊն, որ ժպտերեսիկ Սարիկի հետ հիմա ասում ա, որ այ տենց պուպուշ բան են որոշել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել