
Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու է՛լ ավելի լկտի։ Պատճառները մի քանիսն են.
1) Առանցքային դերակատարներ են դարձել տարիներով զտված, փորձված ու ստուգված կադրեր, որոնք նիկոլական ռեժիմին նվիրված են ուղնուծուծով։
2) Ռեժիմի պարագլուխն արդեն չի թաքցնում Հայաստանը թուրքական հետնախորշ դարձնելու իր ծրագիրը, իսկ այդ պայմաններում ամեն կայծ կարող է վերածվել հրդեհի - մեր ազգի մեջ, ի վերջո, կան նաև արժանապատվությունը, ինքնասիրությունը պահպանած շատ մարդիկ։
3) «Արևմուտքը» լավ թե վատ՝ որոշակի զսպաշապիկի դեր էր կատարում։ Իրականում՝ շաատ վատ ու շաատ թույլ։ Բայց միևնույն է՝ երբեմն ինչ-որ հարցեր էր տալիս ռեժիմի ներկայացուցիչներին։ Հիմա գլուխները խառն է։ Նույնիսկ այդ անարդյունավետ զսպաշապիկն է անէանում։
4) Նիկոլական ռեժիմը պատրաստվում է ընտրությունների։ Փորձելու է հերթով թուլացնել ազդեցիկ ընդդիմադիր ուժերին, իսկ յուրայիններին սանձելու է «կարճ վզափոկով» (на коротком повадке)՝ ցույց տալով «նավը լքածներին» պատժելու օրինակներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid034KWse4YJNUk55vqg5As81VAgdj46DXaxBdXf5upjNqguRP6SkqnrqRZ1jSU7n8LFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել