Որոշ ՔՊ-ականեր լծվել են Նիկոլի՝ Գյումրի կատարած այցը վարդագույնով գունավորելու գործին՝ թերևս կարծելով, թե կարող են մոռացնել տալ Գյումրիում պատահածը: Մասնավորապես՝ ՔՊ-ական Ղազարյան Ալխասն է պնդել, թե այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի աջակցություն Գյումրիում, փաստում է քաղաքացիների վերաբերմունքը «վարչապետի» նկատմամբ հանդիպումների ժամանակ: «Առաջիկա ընտրություններում ունենալով գողացվածը հետ վերադարձնելու ծրագիր՝ իշխանությունը ոչ միայն Գյումրիում, այլ ՀՀ բոլոր մարզերում և քաղաքներում մշտապես հետևողական է լինելու, որ ապօրինի գույքերը վերադարձվեն պետությանը»,-մասնավորապես՝ հայտարարել է Ալխասը:
Այն, որ ՔՊ-ականները սկսել են իրականությունը խեղաթյուրել, խոսում է այն մասին, որ Նիկոլը գլխի է ընկել՝ Գյումրիում չի կարողանալու անել այն, ինչ որ արեց մյուս «ռայոններում»: ՔՊ-ում հասկանում են, որ Սարիկը խրտվիլակի պես մի բան է արդեն, ուստի որոշել են 2018-ին Նիկոլին հաջողություն բերած թեզերը մեջտեղ բերել: Կարծում են, թե եթե անիմաստ դուրս տան, բոլորտ վազելու են Սարիկ ընտրելու: Մինչդեռ փաստը, որ հենց Սարիկի նման անդեմ մեկն է դարձել Գյումրիում ՔՊ-ի դեմքը, վկայում է իշխող ուժի մոտ ստեղծված անելանելի վիճակի մասին, որից դուրս գալ իբր օգնելու են ալխասատիպ ՔՊ-ականների դատարկաբանությունները:

Անիմաստ տեղն օդ տատանելու փոխարեն Նիկոլը լավ կանի, եթե մի պլան մշակի՝ ինչ են անելու Գյումրիում պարտվելուց հետո, որ դրանից շատ կարճ ժամանակ անց չկորցնեն ամբողջ իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել