
Տեսանյութ է հրապարակվել Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքի Միրատորգ ավտոկայանատեղիում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման վայրից, որտեղ մեկ մարդ է զոհվել։
Կադրերում երևում է, որ խոշոր հրդեհ է բռնկվել ավտոկայանատեղիում։ Մի քանի մեքենաներ դեռ այրվում են։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ ավելի քան 20 մեքենա է այրվել խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներից։
Ընդհանուր առմամբ գիշերը մայրաքաղաքի վրա խոցվել է հակառակորդի 91 անօդաչու թռչող սարք։ Ավելի ուշ հաղորդդվել է, որ ԱԹՍ-ների հարձակումից արդեն 2 զոհ կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել