Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. նա այս մասին ասել է լրագրողներին՝ նկատի ունենալով մարտի 5-ին կայացած հանդիպումը:
«Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները», - նախարարների կաբինետի նիստից հետո ասել է Էրդողանը:

Նշենք, որ մարտի 5-ին Անկարայում տեսակապի միջոցով տեղի է ունեցել Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել