Բորիկը քաղաքագիտությունից, փաստորեն, բացարձակ բոբիկ է ու չի տարբերում «հեղափոխություն» ու «թավշյա հեղափոխություն» հասկացությունները: Ճիշտ է՝ Նիկոլի հեղափոխությունը վերապահումներով կարելի է կոչել հեղափոխություն, քանի որ դասական իմաստով հեղափոխությունները հանգեցնում են առնվազը դասակարգային, տնտեսական ֆորմցիաների փոփոխության, բայց բոլոր դեպքերում ընդունված է 2018-ի իրադարձություններն անվանել թավշյա հեղափոխություն: Թավշյա հեղափոխությունը, ի տարբերություն դասականի, տեղի է ունենում քաղաքական բարիկադների հակառակ կողմում հայտնվածների միջև պայմանավորվածութունների արդյունքում. իշխանությունը, ընդառաջելով մասսաներ գեներացրած ընդդիմությանը, չի գնում ուժային ճանապարհով հարցի լուծման, արնահեղության, սակայն իշխանությունը զիջելիս պայմանավորվում է որոշ հարցերի շուրջ իրեն «ձեռնոց նետած» ուժի հետ, ստանում երաշխիքներ ու հեռանում: Ցավոք, ինչպես կյանքը ցույց տվեց, Նիկոլը այսպես ասած պայմանագրաունակ չգտնվեց՝ կործանելով երկիրը:
Միաժամանակ հարկ է արձանագրել, որ պայմանավորվածություններն ապրիորի չեն ենթադրում, թե այսպես կոչված հեղափոխությունը իշխանության ձեռքի գործն է, թե ՀՀԿ-ն ինքն է իր դեմ հեղափոխոթյուն կազմակերպել և այլն. այնտեղ քաղաքական մազոխիստներ չկան: Իշխանութունը պարզապես չի դիմադրել՝ հասկանալով իրավիճակի նրբությունը, չի դիմադրել, որ դեմ չգնա Բորիկի ու անդոների ցանկությանը, որոնց վրա է երկրի ներկայիս վատթար վիճակի պատասխանատվությունը, ու որը հենց փորձում է ամեն կերպ հերքել Բորիկը՝ կատարելով իր տերերի կեղտոտ պատվերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3833
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



