
Ե´վ Ագնեսա Խամոյանը, և´ Թևանյան Անդրանիկը, իրենց հարցազրույցների ժամանակ հարցեր են բարձրացնում, թե բա կան հարցեր, որոնց պետք է տրվեն պատասխաններ, ինձ մոտ ժպիտ ա առաջացնում: Ասեմ, թե ինչու:
Բա հարցնեիք ու գնայիք ձեր համակիրներին ասեիք, թե որը որից հետո է եղել: Բա հարցնեիք, որ հետո նեղություն չքաշեիք ձեր հարցազրույցներում այնպիսի մթնոլորտ ստեղծել, կարծես թե պատասխան չի եղել, կամ դուք առիթ չեք ունեցել այդ հարցերը տալու:
Թե չէ ձևացնելով, մեղմ ասած արդար չեք ո´չ մեր, ո´չ ձեր համակիրների հանդեպ: Հլը մենք հեչ: Անդրանիկի դեպքում դեռ ամեն ինչ պարզ է, բայց Ագնեսայի դեպքում, եսիմ է...
Զուտ, ժողովուրդ ջան, կարծում եմ. եթե որևէ մեկիդ ինչ-որ հարց տանջի ու այն մարդը, ով ձեր պատկերացմամբ ունի ձեր հարցի պատասխանը ու դուք մի քանի անգամ իրեն հանդիպեք, հաստատ քայլեր կձեռնարկեք: Հակառակ պարագայում կարծում եմ ինքերդ հասկանում եք, թե ինչ շահ կարող է հետապնդվել այս ամենում: Ավելի պարզեցնեմ` ես Ագնեսային կարևոր հարցեր ունենամ տալու, մի քանի անգամ իրեն տեսնեմ, չհարցնեմ, իսկ հետո ինչ-որ տեղ կանգնեմ իրականությունից կտրված ասեմ, ա՜յ, կան հարցեր: Բա դուք չեք ասի՞, Տիգրան ջան, հենա դիմացդ էր, բա հարցնեիր: Կասեիք, որովհետև դա է լոգիկան էլի:
Ագնեսա ջան, շնորհավոր մեկ ամսյակդ, իսկ այ Անդոյի մասով ու ավելի մանրամասն` նախորդ տարվա այցը ՀՀԿ գրասենյակ, քաղաքապետի ընտրություններ, 2023թ. տապալված պայքարի պատճառների մասին հաջորդ «դասին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid02sifHGsBeTHBnoH58GSMjYeZTY2tLycaT9YFEY6hF6KYd2W2krfzWQR6L7xBkPwESl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել