
ArmLur.am-ը նկատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ուրբաթ երեկոն որոշել են անցկացնել միմյանց հետ՝ ընկերական միջավայրում։
ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը լուսանկար է հրապարակել story բաժնում, որտեղ նա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը խմբակցության կանանց՝ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Թագուհի Ղազարյանի, Սոնա Ղազարյանի և Մարիա Կարապետյանի հետ ուրախ միջավայրում վայելում են երեկոն։
Ինչպես հայտնի դարձավ ArmLur.am-ին մեկ այլ նկարից, որը հրապարակել է Արուսյակ Ջուլհակյանը, վերջիններիս խրախճանքին են միացել նաև ՔՊ-ականներ Սիսակ Գաբրիելյանը և Արեն Մկրտչյանը։
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հայտնեց, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:
Քննարկումը շատ թեժ է եղել, և ՔՊ-ական պատգամավորները որոշել են լիցքաթափվել։