Հ1-ի Չաղ Պետոյի կնիկ Անդրեասյան Ժաննան ուսանողներին ու աշակերտներին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա՝ նրանց հետ խոսելու, առաջարկներն ու դիտարկումները լսելու։

Ի՞նչ է Ժաննան պատրաստվում խոսել մատաղ սերնդի հետ, եթե փաստն այն է, որ նա ներսից կրծում է կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով Հակոբյան Աննայի կուրատորների թրքասեր քիմքին: Երևի ուսանողներին ու աշակերտներին հորդորելու է մոռանալ Նժդեհի մասին, նրան համարել ֆաշիստ, Արարատն էլ՝ Թուրքիայի խորհրդանիշ: Ժաննան նաև հորդորելու է հավետ մոռանալ Արցախի մասին, իսկ դրա համար մղված պայքարն ազգայնականների կամ, Իլհամի բառուբանով ասած, ֆաշիստների կողմից ձեռնարկված սադրանք համարել, որի պատճառով հայերը դարձել են թուրքերի աչքի փուշը, մինչդեռ վերջիններս այնքա՜ն շատ էին ուզում հայերի հետ քիրվայություն հաստատել, գնալ, գալ, շփվել, սիրել ու սիրվել: Ժաննան անձամբ է փորձելու սերմանել մատաղ սերնդի սրտում սեր ու պատկառանք թուքերի նկատմամբ՝ խոստանալով նրանց երջանիկ ու ապահով ապագա պարգևել:

Ուզում են իբր ժողովրդին մոտ գտնվելու իլյուզիա ստեղծել, բայց չեն հասկանում, որ ժողովուրդը վաղուց զզվել է ժաննաանդրեասյանների մխտառ իշխանությունից. մարդիկ ուզում են հայ մնալ ու չթլպատվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել