
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, չի նվազում:
Կահավորումը ևս անբավարար է, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները:
Այսօր՝ մարտի 7-ին նշված խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վարորդները հայհոյել են միմյանց, ծեծկռտուք է տեղի ունեցել։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/03/07/1279452
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել