Այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարեց այն մասին, որ ընթացիկ տարին լինելու է պատերազմի տարի, իսկ ուշադրության կենտրոնում լինելու են Գազայի հատվածն ու Իրանը, Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած նոր հաղորդագրության մեջ խոսվել է Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ համագործակցության ամուր հիմքերի ստեղծման մասին: Ըստ այդմ՝ Իսրայելը ներգրավված է ԱՄՆ-ի հետ շարունակական քննարկումների մեջ՝ Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու: Հրեա տարբեր պաշտոնյաների կողմից հնչել են Արդբեջանը հզորացնելու անհարժեշտության մասին հայտարարություններ, խոսվել այդ երկրի հետ որակապես այլ մակարդակի հարաբերություններ կառուցելու կարևրության մասին: Իսրայելական «The Jerusalem Post»-ն է այս մասին հայտնել:
Ակնհայտ է, որ Իսրայելը մտադիր է Իրանի վրա իր առաջիկա հարձակման համար որպես պլացդարմ օգտագործել Ադբեջանի տարածքը, ինչով էլ պայմանավորված են Իլհամին «շիրա տալուն» միտված այս հայտարարությունները: Իրանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հնարավորությունը միանգամայն իրական է դարձել՝ պայմանավորված հատկապես հրեական լոբբիի ազդեցության տակ գտնվող Թրամփի հաղթանակով: Կա տեսակետ, որ ուկրաինական ճակատում հարցերն արագորեն լուծելու ու դրանից ԱՄՆ-ին դուրս բերելու Թրամփի շահագրգռվածությունը պայմանավորված է հենց Իրանի դեմ առաջիկա պատերազմում Իսրայելին աջակցելու անհրաժեշտությամբ. միանագմից երկու ռազմաճակատ սպասարկել ԱՄՆ-ն ուղղակի չի կարող:
Ի՞նչ է լինելու Կովկասում, եթե Իրանի դեմ պատերազմ բռնկվի: Մարգարե պետք չէ լինել՝ կանխատեսելու, որ Ադրբեջան անմիջապես կարող է Երևան ներխուժել կամ գրավել առվազը Հայաստանի կեսը՝ ունենալով իր արտաքին հովանավորների աջակցությունը: Թեհրանի շնորհիվ է, որ այսօր իրենց համեմատաբար զուսպ են պահում Անկարան ու Բաքուն, ուստի եթե Իրանի վրա հարձակում լինի, ապա հայաստանը փաստացի մնալու է անտեր:
Մյուս կոմղից՝ Իլհամի ախորժակը հատկապես գրգռում է այն, որ Հայաստանի ղեկին իր ագենտն է գտնվում՝ մեկը, ով բացել է Հայաստանի դարպասներն ու կուրատորին է սպասում, խնդրում նրան արագացնել գործողությունները, քանի որ իշխանություն պահելն օրեցօր ավելի դժվար է դառնում:
Հայաստանը կարող է դառնալ մահաբեր պատերազմի հիմնական մարտադաշտերից մեկը, և սա՝ մի դեպքում, երբ ՀՀ պաշտպանության նախարարն է Պապիկյան Սուրիկը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3826
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



