Թևանյան Անդոն կրկին սկսել է կոտրած «պլաստինկայի» նման նույն հոգնեցնող զռռոցը դայլայլել՝ թիրախի տակ պահելով Սերժ Սարգսյանին. երրորդ նախագահին մեղադրել է հակառուսական քարոզչության հովանավորչության համար:

Փաստորեն՝ նույնիսկ Գյումրիի ընտրությունները սրան չկարողացան շեղել իր հիմնական գործից. Անդոն երրորդ նախագաին թիրախավորելու միջոցով է փող աշխատում, և նրանք, ովքեր պատվիրում են նման հակաքարոզչություն, առավելապես Անդոյի մեջ հենց այս տեսակ ստորությունն են արժևորում:

Տվյալ դեքում առավել կարևորը թերևս ոչ այնքան այն է, թե ինչ հիմքով է Անդոն Սարգսյանին հակառուսականության համար մեղադրում, որքան՝ այն, թե ինչու է նա դա անում: Անդոն կարծում է, թե Հայաստանում իշխանության ձևավորման հարցում ամենաէականը ռուսական գործոնն է, և քանի որ ունի իշխանության հասնելու կամ մեկ ուրիշին իշխանության բերելու ծրագրեր, փորձում է ռուսների աչքում երրորդ նախագահի իշխանավարման տարիները վարկաբեկել՝ ՀՀԿ-ին մեղադրելով այն ամենի համար, ինչ-որ արել են գրանտակերները: Իսկ գրանտակերներին հնարավոր չի եղել լլկել, քանի որ կար Արևմուտքի ճնշումը՝ Արևմուտք, որին պատկանում է ժամանակակից աշխարհը, այդ թվում՝ ռուսական էլիտաների մի ահռելի շերտ: Անդոն չի ցանկանում խոստովանել, որ Սարգսյանի օրոք որոշ կայքերով հակառուսական քարոզչություն տարվել է ոչ թե այն պատճառով, որ ասենք ՀՀԿ-ն է դա պատվիրել, այլ՝ այն, որ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել այն զսպել, իսկ կտրուկ քայլերը կարող էին վատ հետևանքների հանգեցնել, երկիրը կարող էր ծայրահեղ ոչ ժողովրդավար որակվել մի դեպքում, երբ կար Ադրբեջանի հետ հակամարտություն,որտեղ Մոսկվան բնավ հանդես չէր գալիս հայամետ դիրքերից:

Անդոն ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ռուսական որոշ շրջանակների աչքում՝ կարծելով, թե հենց դա է Հայաստանում իշխանություն վերցնելու գլխավոր երաշխիքը. ճշմարտության ուրացման ճանապարով Անդոն պաշտոնի հարց է լուծում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել