
Բորիկը, որ այլևս խճճվել է ստերի իր լաբիրինթոսում՝ չիմանալով՝ է՛լ ինչ սուտ հորինել, որ իրեն իջեցված պատվերը կարողանա կատարել, ինքն իրեն դրել է ծիծաղելի իրավիճակում. միայն գլխից հիվանդը կարող է պնդել, թե Սարգսյանը կամ նրա թիմը դեմ են հանդես գալիս կամ երբևիցե եկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություներին: Ավելին՝ հատկապես Սարգսյանի կառավարման վերջին տարիներին երրորդ նախագահի ողջ ճիգն ու ջանքը միտված են եղել հայ-ռուսական հարաբերություններին իսկապես դաշնակցային բնույթ հաղորդելուն, ամեն ինչ արվում էր, որպեսզի Մոսկվան հավատարիմ մնա իր ստանձնած պարտավորություններին: Ցավոք, Սարգսյանի այդ ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, քանի որ Իլհամի հանդեպ սերը կրեմլյան որոշ աշտարակներում ավելի ուժեղ գտնվեց, քան մնացյալը: Արդյունքում հայտնի իրադարձությունների հետևանքով իշխանության բերվեց Նիկոլը, որի համար 2018-ի գարնանը հետույք էր պատռում Մուրազի Բորիկը՝ Թևանյան Անդոյի հետ միասին:
Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ է հայտարարել, որ իշխանություն վեցրնելու ցանկություն չունի, իսկ պայքարի նպատակն ընդամեը Նիկոլի ճանկերից երկիրն ազատելն է՝ ի տաբերություն, ի դեպ, այլ դեմքերի, որոնց համար իշխանության հասնելը կյանքի նպատակ է դարձել, իսկ թե ում մասին է կոնկրետ խոսքը, Բորիկը շատ լավ գիտի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3814
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել