Հայաստանյան ճանապարհներին ադրբեջանական դրոշի ծածանմանը զուգահեռ Հակոբյան Աննան է, պարզվում է, փորձում հայ հանրությանը «լուսավորել». հայտարարել է, թե չնայած ունեցել ենք բազմաթիվ հանճարներ, որոնք փոխել են պատմության ընթացքը, հաղթանակներ, պարտություններ, վերելքներ ու վայրէջքներ, բայց ա՛յ լուսավորույան դարաշրջան չենք ունեցել. կրթվելն ու լուսավորվելը երբեք մեզ համար առաջնային չեն եղել, ուստի, ըստ Աննայի, 21-րդ դարում է պետք է այդ դարաշրջանը սկսել:

Փաստորեն՝կրթական համակարգի հերն անիծող Անդրեասյան Ժաննայի շեֆ Հակոբյան Աննան որոշել է գլխներիս մի նոր Ժան Ժակ Ռուսո դառնալ, նա աչք է տվել եվրոպացի մտածողներին ու որոշել անձամբ կրկնել նրանց ուղին: Չլինի՞ թե Աննան որոշել է նոր հանրագիտարան ստեղծել՝ տարբեր բոլոր այն գրքերից, որոնք ծանոթ են ընթերողին:Այդ նոր հանրագիտարաում նույն թուրքերը, օրինակ, կարող են որպես հայ ժողովրդի մեծ բարեկամներ մատուցվել, Ցեղասպանությունն էլ՝ միֆ:

Աննան իրական խավարի ջահակիրն է, քանի որ նրա «լույսի» աղբյուրը Մեհրիբանն է, որի հետ, ի դեպ, ըստ տեղեկությոնների, նա հերթական դավադրությունն է այժմ հյուսում ընդդեմ Հայաստանի՝ քննարկելով այն հարցը, թե կոնկրետ ինչ սցենարով են Հայաստանը հանձնելու Իլհամին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել