Նկատե՞լ եք, որ սկզբում՝ անձամբ Նիկոլը, հետո՝ ՊՈԱԿի ֆեյքերն ու արդեն բավական նոսրացած գլխաքանակով ՔՊի համակիրներն իրենց բառամթերքի մեջ վերջին շրջանում ավելացրել են «դաշնակ» բառը:
Նիկոլի խոսույթում «դաշնակ» բառը գրեթե կապ չունի բուն ՀՅԴի հետ, այլ կրում է ավելի լայն կոննոտացիա, որը ես կամ որևէ այլ նորմալ հայը բութագրում է այլ բառերով. հայրենասիրություն, ազգայնականություն, պահանջատիրություն և այլն: Ցանկացած նորմալ մարդու և նույնիսկ ոչ այնքան նորմալ, բայց ոչ ՔՊական լինելու աստիճան դեգրադացված մարդու համար նշածս բառերն ապրիորի դրական էմոցիա են առաջացնում ենթագիտակցական մակարդակում և նույնքան ապրիորի ու էլի ենթագիտակցական մակարդակում վանում կառաջացնեն ցանկացածի հանդեպ, ով կսկսի ուղիղ տեքստով պատմել, որ հայրենասիրություն, ազգայինը, պահանջատիրությունը վատ բաներ են:
Իմ խորին համոզմամբ՝ այս ամենը նաև հրաշալի հասկանում են Նիկոլի թուրք և ադրբեջանցի հովանավորները, ինչպես նաև ինքը՝ Նիկոլը, դրա համար նա դիմում է քարոզչական հնարքի՝ քննադատելով ու մերժելով այդ բառերի բովանդակությունը, նա այդ բովանդակությունը մատուցում է «դաշնակ» բառով: Ի դեպ, սա մեկին՝ մեկ այն է, ինչ անում է Ադրբեջանի քարոզչամեքենան տարիներ շարունակ ու երբ ասում եմ մեկին՝ մեկ, հենց այդպես էլ հասկացեք. նրանց խոսույթում էլ իիիինչ լինի-չլինի՝ մեղավորը հայ դաշնակներն են, կռվողները հայ դաշնակներն են, հայկական էքսպանսիոնիզմն ու/կամ պահանջատիրությունը՝ դաշնակություն է, Հայոց Ցեղասպանությունը՝ դաշնակական սուտ է: Նույնն էլ անում է հիմա Նիկոլը, պարզապես՝ ավելի զգուշավոր բառապաշար օգտագործելով, բայց նա արդեն սկսել է բացել հերթական Օվերտոնի պատուհանը:
Նույն այս համատեքստում էլ պետք է դիտարկել այն, որ հենց Նիկոլը սկսեց «դաշնակ» լինելուց խոսել, ՊՈԱԿական ֆեյքերն ու նիկոլական նախիրը՝ իրենց ընդդիմախոսներին պիտակավորումներ տալիս, սկսեցին արդեն ավանդական «ռոբասերժական», «նախկիններ», «մերժվածներ», «թալանչիներ» էպիտետները փոխարինել «դաշնակ» պիտակով, ընդ որում՝ միմյայն նեգատիվ իմաստով:
Կրկնում եմ՝ սա պատահական չէ, սա սպոնտան չէ, սա միանգամայն հստակ տեխնոլոգիա է, որի նպատակն է կյանքի կոչել Նիկոլի ազդարարած «սահմանադրական բարեփոխումները», իսկ իրականում՝ թուրքի հարճ դառնալու ռազմավարությունը: Էս ռազմավարությունն էլ մեր պրագմատիկ Վովի տղեն ընտրել է, որովհետև կորցնելով իրեն՝ իշխանության պահելու աշխարհաքաղաքական կոնսենսուսը, ինքը իր գերնպատակ ինքնանպատակը՝ ամեն գնով իշխանության մինչև վերջ մնալը, կարող է իրացնել միայն մնալով թուրք-ադրբեջանական տանդեմի հույսին, իսկ էդ տանդեմին ի՞նչ է պետք...
Այո՛, ցանկացած նորմալ ու անգամ մի քիչ աննորմալ, բայց նիկոլական լինելու աստիճան չդեգրադացված հայ մարդու համար պարզ է, որ թուրք-ադրբեջանական տեսլականում հայը պետք է համարի, որ հայրենասիրությունը, պահանջատիրությունը, ազգայնականությունն ու ազգայինը հարամ բաներ են, էդ ամենը «դաշնակություն» ա, իսկ ճիշտը լափն ու քիրվայությունն ա:
Ի դեպ, հենց սա էլ քարոզում էր Նիկոլը, երբ ներկայացրեց իր եսիմքանի կետանի զառանցանքը, որտեղ մենք «պարզեցինք», որ պետություն կոչվածի առաջնային ֆունկցիան ոչ թե իր ազգի հարատևությունն ու անվտանգությունն ապահովելն է, այլ մի կտոր հաց վաստակելու հնարավորություն տալը, այսինքն՝ լափը, կամ որ Հայ Առաքելական Եկեղեցին այսուհետև պետք է դասվի, դիտարկվի ու ընկալվի համահավասարության մեջ նույն Կյանքի Խոսքի հետ, կամ որ հայրենիքը դա 29743 քառակուսի կիլոմետրն է այսուհետ, Արցախն էլ՝ Արևմտյան Ադրբեջան է...
Ու արդեն որերորդ անգամ ես ձեզ տալիս եմ նույն հարցը. ինչպե՞ս պետք է վարվենք սրանց հետ: Եթե այս հարցի պատասխանը տեսական ու գործնական մակարդակում չունեցանք, ապա մեզ բերելու են էդ «լափի իրականություն», իսկ երբ մարդն ապրում է՝ ունենալով միայն լափի առաջնահերթություն ու մերժում ա «դաշնակությունը», ապա դա էլ մարդ չէ, այլ՝ անասուն: Ի դեպ, անասունին էլ կուշտուբոլ լափ տալիս են բտելիս, իսկ բտում են՝ մորթելուց առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել