Չնայած որոշել էի դադար վերցնել ու չխոսել, բայց ոնց քցում-բռնում եմ՝ դրա հնարավորությունը չի տրվում: Խոսքն, էս դեպքում, վերաբերում ա ՄԱԿ-ում Սաակաշվիլիի ելույթին կամ, ավելի ճիշտ, էն մոլեռանդությանը, որով էդ սուբյեկտի հայտարարությունները տարածում են նաև իմ ընկերներից ոմանք: Ժողովուրդ, մինչև սրա կամ նրա խոսքը որպես վերին ճշմարտություն ներկայացնելը, փորձեք հասկանալ, թե ո՞վ ա էդ խոսքի հեղինակը և ի՞նչ ա արել էդ մարդը: Ես թքած ունեմ, թե ով ի՞նչ կարծիք ունի Վրաստանի մասին, բայց փաստը մնում ա փաստ, որ հենց Սաակաշվիլիի իշխանության տարիներին Վրաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կախվածության մեջ դրվեց Ադրբեջանից ու Թուրքիայից: Հենց Սաակաշվիլիի իշխանության արդյունքում Վրաստանը ստորագրեց բոլոր էն փաստաթղթերի տակ և միացավ բոլոր էն նախագծերին, որոնք իրենց էությամբ ու բովանդակությամբ ունեին միայն մեկ նպատակ՝ Հայաստանի մեկուսացումը: Ու, վերջապես, հենց Սաակաշվիլին իր ամբողջ եռանդն ու կորովը ներդրեց Ջավախքում թուրքական էթնոսի ներդրումն օրենսդրորեն հաստատելու ուղղությամբ: Էնպես որ, հորթային հրճվածությունը փոխարինեք սթափ մտածողությամբ ու ադրբեջանա-թուրքական յուղ վառելը թարգեք: Այլանդակ հոտ ա գալիս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/686013568089407?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել