Մուրազի Բորիկը, աղավաղելով փաստերը ու պատվեր ունենալով՝ սևացնելու ՀՀԿ-ին, հայտարարել էր, թե 2018-ին, երբ Քոչարյանը դատվում էր, Սերժ Սարգսյանին հարող շրջապատն ընկել էր երանության գիրկն ու հակաքոչարյանական դրսևորումներ էր իրեն թույլ տվել. իրենց հրապարակային խոսքում, ըստ Բորիկի, այդ մարդիկ չեն դժգոհել,որ Քոչարյանի վրա ապօրինի գործ է «կարվել», և նրանց պետք էր, որ Քոչարյանը նստի:

Բորիկն ու տերերը մոռացել են այն փասատգրված ճշմարտությունը, որ երբ Նիկոլը Քոչարյանին դատում էր, միակ բողոքող սուբյեկտը ՀՀԿ-ն էր, ՀՀԿ-ն էր ակցիաներ անում ու իր ձայնը բարձրացնում ընդդեմ անարդարության: Օրինակ՝ նույն Բորիկը որևիցե ակցիա այն ժամանակ չէր անում, այլ նստած իր տաքուկ խմաբրությունում, փորձում էր լվանալ մարդկանց ուղեղները,որ փող աշխատի: Այսինքն՝ անում էր այն, ինչ որ հիմա, մինչդեռ դրսում ՀՀԿ-ն էր պայքարում՝ հարվածի տակ ընկած ու վատամարդ դարձած: Հարց՝ եթե Սերժ Սարգսյանին մոտ կանգանծներն ուզում էին, որ Քոչարյանը նստի, ինչո՞ւ էին պայքարում, որ չնստեր, լոգիկան ո՞րն էր:

Բորիկը կարծում է, թե մարդիկ հավի ուղեղ ունեն ու իրեն լսելիս խաբվելու են: Բայց այստեղ խնդիրն այլ է՝ ինչո՞ւ են ստիպում Բորիկին հայտնվել խեղկատակի կարգավիճակում, եթե ակնհայտ է, որ նրա հայտարարությունները որևիցե քննադատության չեն դիմանում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել