Armlur.am-ը գրում է․

Այսօր ՖԱՖ-ի անդամները՝ ՀՖՖ-ի երկրպագուները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջով արդեն երկրորդ օրն է ՝ խափանում են ակումբային հանդիպումները:

Այդպես էր այսօր կեսօրին  «Վան» – «Ալաշկերտ» հանդիպմանը, իսկ ավելի ուշ՝ «Փյունիկ» – «Արարատ – Արմենիա» հանդիպմանը: Երկրպագուները վառում են գունավոր ճայթուկները՝ վանկարկելով «Հեռացիր»՝ նկատի ունենալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։

Ավելի ուշ իրավիճակը լարվեց և վիջամտեցին ուժայինները։

ArmLur.am-ին ՀՀ ՆԳՆ-ից հայտնեցին, որ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել