
Ուկրաինացիներին ներշնչել էին, որ կա ազատ աշխարհ ու կա ավտորիտար աշխարհ ու իրենք պատերազմում են հանուն "Ազատ Աշխարհի", հանուն վեհ արժեքների։
"Ազատ Աշխարհն" էլ իրենց օգնելու է, իրենցով հպարտանում է ու իրենց պարտական է. զոհվում են ուկրաինացիները, վճարում է "Ազատ Աշխարհը"։
Ուկրաինացիները դառն իրականությանն առերեսվեցին Սպիտակ Տանը. կան շահեր, կան գործարքներ, մնացածը հեքիաթ է։
Թրամպի փոխարեն Դոն Կորլեոնեն նույն բառապաշարով ու նույն տրամաբանությամբ կխոսեր ուկրաինական (հայկական) կլոունի հետ։
Բարի գալուստ Իրական Ուկրաինա, Իրական Հայաստան, Իրական Ալամ Աշխարհ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid025Eofpto56W9pFXNMM89Eotfm3Z9mpmczRfkKXJyVqMfL75rztbsnuAYhvRCD5sLml
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել