
Ռուբեն Վարդանյանն իր ողջ գործունեության ընթացքում փորձել է իր ավանդը ներդնել, որպեսզի Հայաստանը աշխարհին ներկայանալի դառնա։ Կլիներ դա Դիլիջանի միջազգային դպրոց, թե Տաթևի ճոպանուղի, մի շարք վերանորոգված վանքեր ու եկեղեցիներ, թե «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն ու միջազգային ներդրումային ծրագրերը Հայաստան բերել։
Ի տարբերություն բազմաթիվ հայ մեծահարուստների, էս մարդը իր երկրից գումար չէր տանում, այլ հակառակը՝ գումար էր բերում։ Մեզ «խորթ» էր, որ իր ստեղծածը ոչ թե ժողովրդին կլպելու համար էր, այլ ժողովրդին աշխատելու հնարավորություն տալու։ Վառ օրինակը՝ Տաթևի ճոպանուղին. մինչ ճոպանուղու կառուցումը Տաթև գնում էր տարեկան 4000 զբոսաշրջիկ, ճոպանուղուց հետո այդ թիվը դարձավ 145.000։
Այն քաղաքական նպատակները, որն ինքը հետապնդում էր, ու այն ամենը, ինչում իրեն մեղսագրում են, ինձ քիչ է հուզում։ Ավելին կասեմ. թող բոլոր քաղաքական գործիչները իր պես լինեին։ Երևի էս երկիրը մի քիչ լավը կդառնար։
Փաստ է այն, որ այսօր այդ մարդուն խոշտանգում են թշնամական պետությունում։ Նորմալ է, որ նիկոլի իշխանությունը լուռ է. նրանք խոշտանգողների հետ նույն արյունն ունեն, բայց նորմալ չէ, որ լռում է, օրինակ, եկեղեցին, որի վանքերի վերանորոգման համար քիչ բան չի արել Ռուբեն Վարդանյանը։ Հենց այնպես չէ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևին՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին արժանացել։ Կներեք, բայց միասնական աղոթքերը էս հարցում մի քիչ չեն օգնում։ Ավելի գործուն քայլեր են պետք։
Նորմալ չէ, երբ լռում են Վարդանյանի հիմնադրամների միջոցներով տարբեր տարիներին կրթություն ստացածները, փողի տեր դարձածները։ Ընդհանրապես, մե՜ծ անարդարություն կա էս մարդու նկատմամբ, ինչը շատ անընդունելի է ինձ համար։
Երբևէ ո՛չ ճանաչել եմ, ո՛չ առնչվել, բայց զուտ մարդկային առումով ես մեծ ցավ եմ ապրում այս հայ մարդու տանջանքները տեսնելով։ Ով կարողացել է Արցախից մի բան քերել՝ քերել, տարել, հարստացել է, էս մարդը գնացել էր Արցախը շենացնելու, իր եղածը տանելու, ոչ թե բերելու։ Ու միայն էտ առումով արդար չի, որ իր մասին լռեն իրենց հայրենասեր համարող ուժերը։ Չգիտեմ, թե էս պահին էլ ինչով կարող է իրենց քաղաքական կուրսին խանգարել հյուծված ու մահվան եզրին կանգնած մարդը։ նիկոլենք կարող են լռել, նրանք էս ամենին հանցակից են, բայց Հայ մարդը, տեսնելով հայի կտտանքները բաքվի բանտում, չպետք է անտարբեր անցնի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0z7Cxp9s1cHPFHGUengM86anuiSuuw9qaH9hEvZiZVqY114vthrNjK2VFBrvXJ71kl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել