Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ՀՀ-ի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
«Սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է, վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել` ոնց ենք շարունակելու։ Իմ կարծիքով՝ մինչև սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումն սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանեց. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է»։
Այս տարի Ջերմուկի հատվածում հնարավոր սահմանազատում իրականացնելու հնարավորության հարցի վերաբերյալ, փոխվարչապետն ասաց, որ չի կարող պատասխանել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել