Հարցին՝ արդյոք փակուղային իրավիճա՞կ է ստեղծվել Ադրբեջանի հետ բանակցություններում, Նիկոլը պատասխանել է բացասաբար՝ իր այդ դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ ստացել են խաղաղության պայամանագրի 12-րդ խմբագրությունը, որից հետո պետք է մենք մեր առաջարկները ներկայացնենք Ադրբեջանին, ինչը,ըսն Նիկոլի, նշանակում է, որ պրոցեսը ընթացքի մեջ է:

Ակնհայտ է, որ իրականությունը տրամագծորեն հակառակն է. եթե բանակցությունները փակուղում չլինեին, ապա դժվար թե 12-րդ խմբագրության կարիք առհասարակ լիներ, ընդ որոմ՝ հայտնի էլ չէ, թե այդ 12-ը որոշ ժամանակ անց ինչ թվի կվերածվի: Իրականում  Ադրբեջանը որոշել է դադար  վերցնել ու ժամանակ ձգելով՝ սպասելով նախևառաջ Ամերիկյան նոր վարչակազմի կողմից Կովկասի ուղղությամբ վարվելիք քաղաքակնության հստակեցմանը, ինչպես նաև Իրանի շուրջ զարգացումներին, իսկ ինչ վերաբերում է Նիկոլի հետ բանակցություններին, ապա Բաքվում նրան նույնիսկ մարդու չեն դնում՝ երազելով պայմանագիր կքել ոչ թե նրա, այլ ՀՀ-ի հետ:

Պատերազմ լինել-չլինելը մեծապես կախված է Իրանի շուրջ  առաջիկա զարգացումներից, և եթե Թրամփը որոշի կատարել Իսրայելի՝ Իրանի դեմ ամերիկյան աջակցությամբ պատերազմելու ցանկությունը, ապա Անկարան ու Բաքուն ոչ միայն կճեղքեն միջանցքը, այլև վերջ կդնեն Հայաստանի գոյությանը՝ իրագործելով Նիկոլի կյանքի նպատակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել