
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid08dPAbyfAERtSFYb6YdTzQ6fCwM2PR4FEQZWbTn8sSKyfvu2Jw3mTkHiSzFu6UP9fl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել